Էբոլայի տենդի զոհերի թիվը հասել է 1427-ի
Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հայտնում է, որ Էբոլա ջերմախտի զոհերի թիվը Արևմտյան Աֆրիկայում հասել է 1427-ի: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ընդամենը վարակի 2615 դեպք է արձանագրված:
Տենդի տարածումը կանխելու համար շատ երկրներ փակել են սահմանները Լիբերիայի, Գվինեայի և Սիերա Լեոնեի համար, որտեղ սկիզբ է առել և գնալով մեծ չափերի է հասնում հիվանդությունը: