Տան բակում օձ է նկատվել
Օգոստոսի 22-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Արևելյան փողոցի թիվ 35 տան բակում օձ է նկատվել. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: