ԱՄՆ-ն հայտարարում է, որ Ռուսաստանը պետք է անմիջապես դուրս բերի մարդասիրական շարասյունը Ուկրաինայից
Պենտագոնը հայտարարում է, որ ԱՄՆ-ը անհանգստացած են ռուսական մարդասիրական շարասյան առաջխաղացումով դեպի Ուկրաինա և կոչ են անում Մոսկվային անմիջապես դուրս բերել այն: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
«Դա Ռուսաստանի կողմից Ուկրաինայի անկախության և տարածքային ամբողջականության խախտում է», -հայտարարել է Պենտագոնի մամուլի խոսնակ, ծովակալ Ջոն Կիրբին:
Նրա խոսքերով, Ռուսաստանը պետք է անմիջապես Ուկրաինայի տարածքից դուրս բերի իր տրանսպորտային միջոցները և անձնակազմը:
«Այս պահանջների չկատարելը կհանգեցնի նոր պատժամիջոցների և մեկուսացման»,- ընդգծել է Պենտագոնի ներկայացուցիչը: