Մեծ Բրիտանիան չի համագործակցի Բաշար Ասադի հետ
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմոնդը բացառել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Սիրիայի կառավարության հետ դաշինք կնքելու հավանականությունը: Այս մասին գրում է BBC-ն:
Նա հաղորդել է BBC-ն, որ Մեծ Բրիտանիան և Բաշար Ասադը պայքարում են ընդդեմ ընդհանուր թշնամու, սակայն դա չի նշանակում, որ սիրիական ղեկավարին կարելի է վստահել կամ համագործակցել նրա հետ:
Ավելի վաղ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ժամանակն է բանակցություններ սկսել Բաշար Ասադի հետ: