Իրաքում շիաների ղեկավարը անհանգստանում է Ամերլիում գտնվող թուրքմենների համար
Իրաքի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Սիստանին արտահայտել է իր անհանգստությունը Իրաքի հյուսիսում գտնվող Ամերլի քաղաքում ապրող էթնիկ թուրքմենների կյանքի ծանր պայմաններով:Այս մասին հաղորդում է BBC-ն:
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ քաղաքը պաշարել են «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները:Ամերլիում չկա էլեկտրականություն, իսկ բժշկական պարագաները և սնունսը արդեն վերջանում է:
Բնակիչների խոսքով՝ իրենք սեփական ուժերով են ինքնապաշտպանվում, միջազգային օգնություն նրանք չեն ստացել;