Էստոնիայի նախագահի կինը ներողություն է խնդրել անծանոթին համբուրելու համար
Էստոնիայի նախագահի կինը՝ Էվելին Իլվեսը ներողություն է խնդրել երեկույթի ժամանակ տեղի ունեցած միջադեպի համար, որտեղ նրան տեսել էին մի երիտասարդի հետ համբուրվելիս:
«Ներկա պահին ես անցնում եմ իմ կյանքի ամենադժվար փորձության միջով: Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում ես վիրավորել եմ», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին: Նշվում է, որ նախագահի կինը նստել է երիտասարդի մեքենան և նրանք հեռացել են անհայտ ուղղությամբ: