ՌԴ ԱԳՆ-ն մեղադրում է Վաշինգտոնին Ուկրաինայում մարդասիրական առաքելությանը խոչընդոտելու մեջ
ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում ռուսական նախաձեռնությամբ Ուկրաինայի հարավ-արևելքին մարդասիրական օգնության ցուցաբերմանն աջակցելու որոշման արգելափակումը ԱՄՆ կողմից ուղղված է այդ երկրում զինված հակամարտությունը շարունակելուն: Գրում է Russian.rt.com-ը:
Նախօրեին Ռուսաստանը կոչ էր արել ՄԱԿ-ի ԱԽ-ին հայտարարություն ընդունել ՌԴ կողմից իրականացվող մարդասիրական օգնության ընթացքում Ուկրաինայում հրադադարի հաստատման անհրաժեշտության վերաբերյալ: