ԵՄ-ն մարդասիրական շարասյան գործողությունները ուկրանական սահմանի խախտում է անվանել
Եվրոպական միությունը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա մարդասիրական օգնության շարասյուն ուղարկվելը սահմանի խախտում է համարում: Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Քեթրին Էշթոնին: Գրում է Russian.rt.com-ը:
«Մենք ցավում ենք Ռուսաստանի՝ ուկրաինական տարածք առանց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցության և ուկրաինական իշխանությունների համաձայնության մարդասիրական բեռ ուղարկելու որոշման համար: Դա ուկրաինական սահմանի ակնհայտ խախտում է», - հայտարարել է Էշթոնը:
Նրա խոսքով՝ նման որոշումը հակասում է ավելի վաղ Ուկրաինայի, ՌԴ և ԿԽՄԿ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը: Այդիսկ պատճառով վերջինս կոչ է արել Ռուսաստանին հրաժարվել այդ որոշումից: