Ջակարտայի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ
Ինդոնեզիայում ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Ջակարտայի սահմանադրական դատարանի առջև տեղի ունեցող բողոքի ցույցը ցրելու նպատակով: Գրում է Russian.rt.com-ը:
Բողոքի ցույցը կազմակերպել են հուլիսին նախագահական ընտրություններում պարտություն կրած Պրավոբո Սուբիանտոյի կողմնակիցները:
Ընդդիմադիրների կարծիքով՝ քվեարկության արդյունքները կեղծվել են և ընտրված նախագահ Ջոկո Վիդոդոն այդ պաշտոնը զբաղեցնում է անօրինական ճանապարհով: