Լուգանսկում ռուս լրագրողները ականանետային ռմբակոծության տակ են հայտնվել
«Россия сегодня», «ИТАР-ТАСС» միջազգային լրատվական գործակալությունների, «Первый канал» հեռուստաընկերության և մի շարք այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Լուգանսկում ականանետային ռմբակոծության տակ են հայտնվել: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ինքնահռչակ Լուգանսկի Ազգային Հանրապետության մամուլի ծառայությանը:
Զինյալների ունեցած տվյալների համաձայն՝ միջադեպի արդյունքում զոհեր չկան: