Բաղդադում ահաբեկիչները նամազի ընթացքում սպանել են ավելի քան 30 իրաքցու
Բաղդադի հյուսիս-արևելքում գտնվող Իմամ Վայս շրջանի սունիթական մղկիթում ուրբաթօրյա նամազի ընթացքում ահաբեկիչները կրակել են իրաքցիների ուղղությամբ: Այդ մասին հայտնել է Agence France-Presse գործակալությունը՝ հղում անելով իրաքցի պաշտոնյաներին: Գրում է Gazeta.ru-ն:
Հարձակման արդյունքում ավելի քան 32 մարդ է զոհվել: Հայտարարվել է, որ մահացածների մասին տեղեկությունները աճում են, բացի այդ դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած այս հարձակման ետևում:
Որոշ տվյալների համաձայն՝ ապացույցներ կան ինչպես շիա ոստիկանների, այնպես էլ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների մասնակցության վերաբերյալ: