Եզդիներն ըստ էության ընթանում են այն նույն ճանապարհով, որով հարյուր տարի առաջ ընթացել են հայերը
Նրանք փորձում են միջազգային հանրության առջև խղճահարություն առաջացնել, լսեցնել ամբողջ աշխարհին թե ինչ տառապանքների միջով են իրենք անցնում, անգամ մորթվելու ամենավերջին պահին մեծ տերություններից օգնություն են ակնկալում:
Ինչ ծանոթ տրամադրություններ են, երևի թե բոլորս էլ նմանատիպ նկարագրություններ հանդիպել ենք Հայոց պատմության դասագրքերը ընթերցելիս:
Եզդիները նույնիսկ նեղանում են հայերից՝ ասելով, թե Հայաստանի Հանրապետությունը ինչպես հարկն է սատար չի կանգնում իրենց դժբախտությանը:
Իսկ իմ խորին համոզմամբ հայերի կողմից եզդիներին ուղղված լավագույն օգնությունը կարող է լինել հետևյալը. ներկայացնել նրանց Հայոց պատմության հերոսական և ողբերգական էջերը՝ հիշեցնելով, որ հայերը մորթվել և հայրենազրկվել են այն ժամանակ, երբ եզդիների նման հույսները դրել են միջազգային հանրության գթասրտության և օգնության վրա, իսկ հաղթել և պետականութուն են ստեղծել միայն այն ժամանակ, երբ կռվի են դուրս եկել որսորդական հրացաններով և հացի դանակներով:
Հետգրություն, սիրելի եզդիներ Ձեր ճակատագրի և Ձեր սերունդների համար պատասխաատու եք միայն դուք, Ձեր ապրելու իրավունքը միայն դուք կարող եք հաստատել, այնել միայն զենքի ուժով:
Իսկ Սարդարապատի, Արցախի հերոսամարտերին ձեր մասնակցությունը պայմանավորված է եղել Ձեր իսկ անվտանգությամբ և շահերով, քանի որ դուք մշտապես գիտակցել և գիտակցում եք, որ մոլորակի վրա Ձեզ համար չկա առավել ապահով տեղ, քան Հայաստանի Հանրապետությունն է:
Կարպիս Փաշոյան. ֆեյսբուք: