Եռակողմ հանդիպման պտուղները.Վրաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը մտադիր են ամրապնդել պաշտպանունակությունը
Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են պաշտպանունակությունն ամրապնդելու մասին պլան մշակել: Այս մասին համապատասխան հայտատարությամբ է հանդես եկել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան «Имеди» հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ: Այս մասին հայտնում է Apsny.ge-ն:
«Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հատկապես այն հանգամանքին, որ այդ երեք պետությունները, որոնք իրականացնում են ռազմավարական նշանակության համատեղ նախագծեր, համաձայն են նրա հետ, որ ճգնաժամային իրավիճակում այդ ենթակառուցվածքը հարկավոր է պաշտպանել:Դա նաև Եվրոպայի և ՆԱՏՕ-ի շահերից է բխում, քանի որ հենց այդ տարանցիկ ճանապարհն է օգտագործվում Աֆղանստան դաշինքի բեռների տեղափոխման համար»,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը: