Ռամզան Քադիովը հանդես է եկել հայտարարությամբ
РИА «Новости» գործակալության փոխանցմամբ՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ ավելի նախընտրում է միանալ Ղրիմին կամ Կրասնոդարի երկրամասին, քան Ինգուշեթիային: Գրում է Gazeta.ru-ն:
«Ես ամենաառաջին ընդդիմադիրն եմ նման միավորման: Երբ դեռևս մի քանի տարի առաջ նման միտք ծագեց, ես կտրականապես դեմ հանդես եկա անգամ նման հարցի բարձրացմանը»,-ասել է Քադիրովը կառավարության անդամների հետ ունեցած հանդիպման ընթացքում:
Նրա խոսքով՝ Ինգուշեթիայի հետ միավորումը ոչ մի դրական օգուտ չի բերի շրջանին, այլ միայն վնասներ կպատճառի:
«Եթե միավորվել, ապա հարուստ Կրասնոդարի երկրամասի կամ զարգացման մեծ հեռանակարներ ունեցող Ղրիմի հետ», - հայտարարել է Քադիրովը:
Նա միաժամանակ ընդգծել է, որ չեչենները և ինգուշները եղբայրական ժողվուրդներ են և միշտ այդպիսին կմանան՝ չնայած առանձին անհատների՝ նրանց միջև տարաձայնություններ առաջացնելու փորձերին: