Շատ քչերն են հասկանում բարոյական հաղթանակի իմաստը
Երբ մենք խոսում ենք հաղթանակներից, ապա զգույշ պետք է լինենք մեր գնահատականներում, առավել ևս, երբ խոսում ենք բարոյական հաղթանակների մասին։ Անկեղծ ասած, այսօր շատ քիչ մարդիկ կան, որոնք իրոք հասկանում են, թե ինչ է բարոյական հաղթանակի նշանակությունը։
Նախ ասեմ, որ մենք երբեք էլ 1-ին տեղում չենք բարոյական հաղթանակների գործում, անգամ 100-յակի մեջ էլ չենք գտնվում։ Բարոյական հաղթանակների հարցում 1-ին և ամենապատվավոր տեղը զբաղեցնում են գերմանացիները, որոնք իրենց մեջ այնքան բարոյականություն ունեցան, որ երկու համաշխարհային պատերազմ տանուլ տալուց հետո անգամ, դարձյալ այսօր իրենք են թելադրում Եվրոպային։
Ես էլ չեմ խոսում ֆրանսիացիների, անգլիացիների և ուրիշների մասին։
Խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր շփոթում են իրենց պապերի վախկոտ, մորթապաշտ կեցվածքը բարոյականության հետ, զերծ մնալ հիմարաբանություններից և չանարգել բոլոր այն հերոսների անմահ հիշատակը, որոնք սուրբ են մեզ համար։
Եվ որպես դաս ասեմ, որ ամեն մի հաղթանակ նախ բարոյական է։
Արծրունի Ավետիսյան. ֆեյսբուք: