Գլենդելում երկու հայ է ձերբակալվել 138 կրեդիտ քարտ կեղծելու կասկածանքով
Գլենդելում երկու հայ է ձերբակալվել կրեդիտ քարտեր գողանալու և կեղծելու կասկածանքով: Նրանց ձերբակալել են երեքշաբթի առավոտյան՝ հերթական խարդախության փորձը կատարելու պահին:
Ոստիկանությունը 28-ամյա Արթուր Ղազարյանի և 26-ամյա Հովհաննես Ղազարյանի մեքենաներում հայտնաբերել է ընդհանուր առմամբ 138 կրեդիտ քարտ, 4 iPhone և նրանց հանցանքն ապացուցող այլ իրեր:Այս մասին հայտնում է Glendalenewspress.com-ը:
Ոստիկաները հանցագործներին ձերբակալել են տուժողների կողմից ներկայացված ֆոտոռոբոտի միջոցով: Հաղորդվում է նաև, որ Արթուր Ղազարյանը նախկինում ևս կալանավորված է եղել նմանատիպ մեղադրանքով: