Հովիկ Աբրահամյանի շրջապատը շարունակում է առաջ գնալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի շրջապատը շարունակում է բարգավաճել, նրա վարորդը՝ Գրիգորը, որը հայտնի է Արգամիչի Գոքոր անունով, վերջերս Արտաշատ քաղաքում կահույքի սրահներ է բացել:
Նրա հարազատ Մխչյան գյուղում խոսում են, որ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո Գոքորը մի այլ կարգի հաբռգել է և գյուղացիներին անգամ բարև չի տալիս:
Գոքորի «Հրաշք այգի»-ն՝ ռեստորանը, վերջին օրերին նույնպես ընդլայնվում է: Հենց այս ռեստորանում է կայանում Հովիկ Աբրահամյանի հանդիպումների մեծ մասը»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: