Պաշտպանության նախարարությունն ակտիվացրել է հրամանատարական հավաքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ շրջանների գնդակոծություններից հետո Պաշտպանության նախարարությունն ակտիվացրել է հրամանատարական հավաքների կազմակերպումը:
Այս օրերին տարածքային զինկոմիսարիատներից ծանուցագրեր են ուղարկվում շատերին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը միայն հրամանատարական հավաքի մասնակիցներին սննդով ապահովելու համար մոտ 3 մլն դրամ է ծախսել:
Այդ գումարով սնունդ է գնվել 600 հոգու համար, այսինքն՝ 1 անձի համար 5 հազար դրամի չափով»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: