Բնակարանի հյուրասենյակում օձ է հայտնաբերվել
Օգոստոսի 21-ին, ժամը 14.41-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 22/13 շենքի 4-րդ բնակարանի հւյրասենյակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպք վայր է մեկնել օպերատիվ խումբ: Փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք: