«Իսլամական պետություն»-ն ԱՄՆ-ից 100մլն. դոլար էր պահանջել լրագրող Ջեյմս Ֆոուլին ազատ արձակելու համար
Հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ԱՄՆ իշխանություններից 100 մլն. դոլար փրկագին են պահանջել լրագրող Ջեյմս Ֆոուլիին ազատ արձակելու համար: Գրում է Russian.rt.com-ը:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էր ամերիկացի լրագրողին մահապատժի ենթարկելու տեսաձայնագրությունը:
Այդ մասին հայտնել է New York Times պարբերականը՝ հղում անելով թղթակցի հարազատներին: