Դոնեցկում կրկին պայթյուններ են
Դոնեցկի մարզի մի քանի շրջանների բնակիչներ հաղորդել են միաժամանակ տեղի ունեցած պայթյունների մասին: Բնակիչների տեղեկությունների համաձայն՝ առավոտը սկսվել է համազարկերով, որոնք լսվել են Լենինյան, Կիևյան, Կույբիշևյան և Վորոշիլովյան շրջաններում: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ թեև քաղաքում դեռևս պահպանվում է լարված իրավիճակը, սակայն կոմունալ ծառայությունները և հասարական տրանսպորտը աշխատում են սովորական ռեժիմով: