Տանտերը գողին հայտնաբերել է իր ննջասենյակում
Օգոստոսի 19-ին, ժամը 07.15-ին, 1983 թ. ծնված Արմինե Տ.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ օգոստոսի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, վերադառնալով տուն' հայտնաբերել է տան երկրորդ հարկի ննջասենյակի իրերը խառնված վիճակում, այնուհետև մտնելով հաջորդ ննջասենյակ' մահճակալի հետևում նկատել է համագյուղացուն' 1992 թ. ծնված Հարութ Մ.-ին, որն իրեն տեսնելով' դիմել է փախուստի:
Հարութ Մ.-ն բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն: