Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներն ակտիվ կերպով աշխատանք են որոնում Լեհաստանում
2014թ. առաջին վեցամսյակի ընթացքում լեհ գործատուները աշխատանք են առաջարկել նախկին ԽՍՀՄ երկրների 191 հազար քաղաքացու: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Լեհաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: Գրում է Russian.rt.com-ը:
Ընդ որում բացարձակ մեծամասնություն են կազմել Ուկրաինայի քաղաքացիները:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ աշխատանք որոնողների ցուցակում մեծ թիվ են կազմում Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ռուսաստանի քաղաքացիները: