Օրբելի 8-ի նախկին բնակչուհին սպասում է ՀՀ արդարադատության նախարարի զանգին (լուսանկարներ)
Այսօր ՀՀ կառավարության դիմաց Օրբելի 8-ի նախկին բնակչուհին պահանջում էր պարզել իր բնակարանի հարցը: Կինը բնակվել է քրոջ տանը, ում մահից հետո 2009 թ.-ին, բնակարանը վաճառել են, իսկ կինն այդ օրվանից հայտնվել է փողոցում:
Նախորդ շաբաթ կինը դիմել էր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին՝ խնդրելով ընդունելություն:
«Նախարարն ասաց, որ կընդունի ինձ: Ես համարս փոխանցել եմ, բայց այդպես էլ մինչև այսօր ոչ մի զանգ չեմ ստացել»,-Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կինը:
Վարդուհի Ստեփանյան