Նիկոլաս Մադուրոն Կուբայում հանդիպում է ունեցել Ֆիդել Կաստրոյի հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ այցել է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, ով այս ամիս նշել է իր ծննդյան 88 ամյակը: Մադուրոն հայտնել է Կաստրոյի հիասքանչ առողջական վիճակի մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Իր հերթին Կաստրոն ևս իր նոր հոդվածում կիսվել է Մադուրոյի հետ ունեցած հանդիպման տպավորություններով, որտեղ բարձր է գնահատել Գազայի հատվածում տուժածներին Վենեսուելայի կողմից ցուցաբերած աջակցությունը: