ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կժամանի Ուկրաինա
Օգոստոսի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը Ուկրաինայում տիրող իրավիճակը գնահատելու և իշխանություների հետ բանակցություններ անցկացնելու նպատակով եռօրյա առաքելությամբ կժամանի Կիև: Գրում է Russian.rt.com-ը:
Աղբյուրի համաձայն՝ Ամոսը կարող է այցելել նաև Ուկրաինայի արևմտյան շրջաններ:
Օգոստոսի 20-ին Կիև է ժամանել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելտմանը, ով հենց նույն օրը հանդիպում է ունեցել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ֆելտմանը հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակին կարելի է լուծում տալ ոչ միյայն ռազմական ճանապարհով: