Թուրքիայի ղեկն են ստանձնել երկու հայատյաց ղեկավարներ
Թուրքիայի հաջորդ վարչապետ է նշանակվելու ժամանակակից պանթուրանիզմի գաղափարախոս Ահմեթ Դավութօղլուն... Ստացվում է, որ Թուրքիայի ղեկն են ստանձնել երկու հայատյաց ղեկավարներ՝ Էրդողանն ու Դավութօղլուն, որոնց գաղափարախոսությունը շաղախված է ազգայնականությամբ ու ռադիկալ իսլամով: Վտանգավոր է այս տանդեմն արդյոք Հայաստանի համար՝ իհարկե վտանգավոր է: Այս մարդիկ չափազանց մեծ ժողովրդականություն են վայելում Թուրքիայի տգետ ու ազգայնական շրջանակներում, ունեն մեծ ամբիցիաներ և խնդիր են դրել իրենց առաջ Թուրքիան դարձնել գերհզոր պետություն:
Փաստ է, որ Հայաստանի հետ հարաբերություններում նրանք անընդհատ խոսելու են ուժի դիրքերից, ամեն կերպ օգնելու են ալիևյան կլանին՝ սահմանային շրջաններում նոր ահաբեկչություններ իրականացնելու համար: Այս իրավիճակում Հայաստանը կարող է դիմագրավել նոր մարտահրաւերներին միայն և միայն ներքին ու արմատական բարեփոխումներ իրականացնելով:
Առանց երկրում սոցիալական բարեփոխումների, կապիտալի արդար բաշխման, օլիգարխիայի՝ պետական կառավարաման համակարգից հեռացնելու, սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու, արտագաղթի դիմաց առնելու՝ երկարաժամկետ առումով մեր երկրի համար շատ դժվար է լինելու:
Սպասել, որ այս ամենը կլինի ինքնաբերաբար, նույնպես միամտություն է: Օլիգարխիան երբեք չի հեռանա, ավելին, իրեն կպահի ժանտախտի ժամանակ քեֆ անելով: Աշխարհը մեզ երբեք չի օգնի, ինչպես չի օգնել երբեք՝ ո՛չ Ցեղասպանության օրերին, ո՛չ Սումգայիթում և ո՛չ էլ Բաքվում: Օգնել Հայաստանին և հայ ժողովրդին կարող ենք միայն մենք՝ հայերս, բայց այդ օգնությունը պետք է լինի տունը կարգուկանոն հաստատելով...
Նարեկ Գալստան. ֆեյսբուք: