Եվրոպան մտադիր է պատժամիջոցներ կիրառել ռուբլու նկատմամբ
Եվրոպան պետք է իրականացնի կանխարգելիչ միջոցներ, որոնք կսահմանափակեն ռուբլու կիրառումը Եվրոպայի տարածքում և սեգմենտային պատժամիջոց կհանդիսանա ռուսական տնտեսությանը հարված հասցնելու համար, որի շրջանակներում ռուսական ռուբլին ընդգրկված չի լինի միջազգային ֆինանսական շրջանառության մեջ:
Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին: Այս մասին գրում է Газета.Ру-ն: Ելույթ ունենալով Լեհաստանի Սեյմում, Չերնեցկին ասել է, որ «ռուսական ռուբլին պետք դադարի լինել փոխարկելի»:
Ըստ նրա՝ «ռուբլին պետք է բացառել, միջազգային ֆինանսական շրջանառության մեջ»: Նա նաև հավելել է, որ պետք է պատրաստ լինել, որպեսի կանխարգելիչ քայլերը նախօրոք կարողանան իրականացնել և նախահարձակ լինել: