ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի վարչությունը չորեքշաբթի սկսել է օգնություն ցուցաբերել 500 իրաքցու
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատարի վարչությունը չորեքշաբթի սկսել է օգնություն ցուցաբերել 500 իրաքցու, ովքեր ստիպված լքել են իրենց տները՝ իսլամիստների հարձակումների պատճառով:
Գործընթացի 10 օրվա ընթացքում նախատեսվում է ավելի քան 2400 տոննա օգնություն հասցնել իրաքցիներին: ՄԱԿ-ի վարչության տվյալներով՝ շուրջ 1.2 մլն իրաքցի փախստական է դարձել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների գործողությունների պատճառով:
Գործողության առաջին օրվա շրջանակներում Հորդանանից իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլ է ժամանել "Boeing 747"-ը: Օդանավում 100 տոննա հումանիտար օգնություն է գտնվել: