Օլանդը ցավակցական հեռագիր է հղել Իրաքում սպանված լրագրողի հարազատներին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցավակցական հեռագիր է հղել Իրաքում սպանված ԱՄՆ լրագրող Ջեյմս Ֆոուլի հարազատներին ու մտերիմներին:Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
«Նախագահը դատապարտել է Ֆոուլին սպանողին,ով 2012թ.-ին առևանգվել է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից և որը միայն դաժանություն է տարածում», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ,նախագահը հայտնել է,որ Ֆոուլը եղել է ուժեղ անձնավորություն,ով աշխատել է թեժ կետերում և չի վախեցել ոչնչից:
Ավելի ուշ,«Իսլամական պետություն» խմբավորումը հրապարակել է մի տեսանյութ,որտեղ լրագրողի առևանգումն է: