Մարդասիրական օգնությունը չի հասել Դոնեցկ
Ուկրաինայի սահմանապահները չեն ժամանել Դոնեցկի անցակետ,քանի որ մարդասիրական օգնության բեռները պետք է ստուգվեն: Գրում է РИА Новости-ին:
«Հումանիտար օգնությունը,որը պետք է հասներ նպատակակետ,չի հասել:16 բեռնատար պետք է ստուգում անցնի», - ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինական կողմը բեռների համապատասխան ստուգման ու գրանցման հետաձգումը պատճառաբանում է նրանով,որ «Կարմիր խաչ» ընկերությունից ոչ մի փաստաթուղթ չի ստացել:
«Ամենայն հավանականությամբ աշխատանքը կսկսվի վաղն առավոտյան,քանի որ համապատասխան փաստաթղթերը չկան», -ասված է հաղորդագրության մեջ: