Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակվել է
Օգոստոսի 20-ին, ժամը 18.32-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին' Վահագնի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը մասամբ փակվել է:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: