Գերմանիան Իրաքին ռազմական օգնություն կցուցաբերի
Գերմանիան պատրաստ է Իրաքին զենք տրամադրել: Այս մասին համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կառավարության մամուլի քարտուղար Շտեֆան Զայբերգը ասուլիսի ժամանակ: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Պաշտպանության նախարարի հետ խորհրդակցելուց հետո հայտարարեց, որ Գերմանիան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Իրաքին:
«Մենք համոզված ենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման գործողություններին վերջ կտրվի: Սա ոչ միայն Գերմանիայի այլ ամբողջ քաղաքակիրթ հասարակության խնդիրն է: Գերմանիան Իրաքին արդեն տրամադրել է 25 միլիոն եվրո, ինչպես նաև հումանիտար օգնություն: Այս ամենը, բնականաբար, կլինի շարունակելի»,- ասել է նա: