Իլովայսկ քաղաքն անցել է ուժայինների վերահսկողության տակ. Ուկրաինայի ՆԳՆ
Ուկրաինայում ուժայինները վերահսկողություն են հաստատել Դոնեցկի մարզում գտնվող Իլովայսկ քաղաքի նկատմամբ:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդականը:
Վերջինս գրել է, որ ուժայինները հսկողություն են հաստատել ամբողջ քաղաքի վրա: Սակայն դեռևս շարունակվում են կրակոցները: Օգտագործվում են նաև «Град» համակարգեր:Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Իլովայսկ քաղաքը գտնվում է տարբեր ծայրահեղական խմբավորուների հսկողության տակ: