Պորոշենկոյի կոչն ամբողջ աշխարհի ուկրաինացիներին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ է արել ամբողջ աշխարհի ուկրաինացիներին իրենց տները, գրասենյակները, մեքենաները զարդարել Ուկրաինայի դրոշով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն հղում անելով վերջինիս ֆեյսբուքյան էջում կատարված գրառմանը:
«Ես կոչ եմ անում բոլոր ուկրաինացիներին Անկախության տոնի կապակցությամբ իրենց տները, գրասենյակները, մեքենաները զարդարեն մեր դրոշով: Փառք Ուկրաինային»,- գրել է Պորոշենկոն ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույց էր: Մասնակիցները կոչ են անում չեղյալ հայտարարել տոնական միջոցառումները: