Լուգանսկում ՆԳՆ-ի աշխատակիցները հարձակվել են Հունգարիայի հյուպատոսի վրա
Լուգանսկում Հունգարիայի պատվավոր հյուպատոս, տարածաշրջանային առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կիրիչենկոն տուժել Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից: Այս մասին հայտնել է առևտրաարդյունաբերական պալատի տեղեկատվական կենտրոնը:
Միջադեպը տեղի է ունեցել Սևերոդոնեցկում: Համաձայն տուժողի վարկածի` ՆԳՆ -ի աշխատակիցները հարձակվել են իր վրա և լուրջ մարմնական վնասվածքներ պատճառել: Նրանք վիրավորական խոսքեր են հասցրել թե' հյուպատոսին, թե' խաղաղ բնակիչներին:
Ըստ քննչական բաժանմունքի` Ուկրաինայի ՆԳՆ-ն քրեական գործ հարուցել դեպքի հետ կապված:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: