Ավան-Առինջում ծեծի է ենթարկվել 37-ամյա տղամարդ. մանրամասներ
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` օգոստոսի 20-ին Ավան-Առինջ 1/7 շենքի բնակիչ, 37-ամյա Կարեն Երեմյանը ծեծի է ենթարկվել: Դեպքի մասին մանրամասներ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի հետ: Վերջինս հաստատեց տեղեկատվությունը և տեղեկացրեց, որ գործի առթիվ տարվում է հետաքննություն:
Նշենք, որ 37-ամյա Կարեն Երեմյանը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց հիվանդանոցի հետ, որտեղից հայտնեցին, որ առավոտյան նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են նեյրոխիրուրգիայի բաժանմունք:
Կարինե Գևորգյան