Ուկրաինայի ԱԱՊԽ-ն անտեղյակ է ֆոտոլրագրագրող Անդրեյ Ստենինի ճակատագրից
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ գերատեսչությունը անտեղյակ է Ուկարինայի հարավ-արևելքում անհետացած «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինի ճակատագրի մասին: Գրում է Russian.rt.com-ը:
«Մենք տեղեկություն չունենք այդ ֆոտոլրագրողի անհետացման վերաբերյալ», - հայտարարել է Լիսենկոն: