ՌԴ ԱԳՆ-ն կոչով է հանդես եկել
ՌԴ ԱԳՆ կոչ է արել պաղեստինցիներին և իսրայելցիներին Գազայի հատվածում վերականգնել հրադադարի ռեժիմը: Այդ մասին տեղեկություն տեղադրված է եղել գերատեսչության պաշտոնական կայքում: Գրում է Gazeta.ru-ն:
«Կողմերին կոչ ենք անում վերականգնել ռազմական առճակատման իրեն արդարացրած նման մարդասիրական դադարի պրակտիական և անհապաղ վերադառնալ Եգիպտոսի առաջարկած խաղաղ նախաձեռնության հիման վրա երկարատև հրադադարի պարամետրերի քննարկմանը», - ասվել է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրել էր բանակին վերականգնել հարվածները Գազայի հատվածում: