Լուգանսկի քաղաքային խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Լուգանսկի քաղաքային խորհրդի մամլո ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ հրետանային ռմբակոծության հետևանքով մի քանի բնակելի շենքեր են վնասվել:Գրում է Ria.ru-ն:
Տարածված հաղորդագրության համաձայն՝ օգոստոսի 19-ից մինչև 20 ընկած ժամանակահատվածում մարզային կենտրոնում զինված բախումները շարունակվել են, որի արդյունքում կրկին բնակելի շենքեր և քաղաքային ենթակառուցվածքներ են վնասվել:
Քաղաքային խորհուրդը ընդգծել է, որ արդեն 18 օր շարունակ մարդիկ ստիպված են ապրել լույսի, ջրի, բջջային և ֆիքսված կապերի բացակայության պայմաններում, խանութներում միայն առաջին անհրաժեշտության սննդամթերք է վաճառվում, ընդ որում՝ մի շարք սննդամթերքների, դեղորայքների և վառելիքի մատակարարում չի իրականացվում քաղաքում: