Հոկտեմբերին Մոսկվայում ներգաղթյալների 100-հազարանոց հանրահավաք է նախատեսվում
2014 թվականի հոկտեմբերին Մոսկվայում ներգաղթյալների 100-հազարանոց հանրահավաք է նախատեսվում: Ցուցարարները ցանկանում են պատասխանատվության կանչել գործատուներին և մայրաքաղաքային շուկաների սեփականատերերին տաջիկների սևագործ աշխատանքը օգտագործելու և աշխատավարձը չվճարելու համար:
Այս մասին հայտարարել է «Տաջիկ աշխատանքային ներգաղթյալներ» համառուսաստանյան շարժման ղեկավար Կարոմատ Շարիպովը: Շարիպովը նշել է, որ հանրահավաքին կբարձրացվի Տաջիկստանում աշխատատեղերի ստեղծման հարցը:
Կազմակերպությունը մտադիր է հանրահավաքին հավաքել մոտ 100 հազար մարդ և դիմում է պատրաստում քաղաքապետարան՝ արտոնություն ստանալու համար: Այս մասին գրում ՝ Gazeta.ru-ն: