Էժանագին քարոզչությունն ու դրա հետևանքները Հայաստանում
Մեզ կամ ապուշի տեղ են դնում կամ էլ հենց իրենք են ապուշը:
Խոսքը այն էժանագին քարոզչության մասին է, որի միջոցով փորձում են ընդգծել ԱՄՆ-ի ունեցած «մարդասիրական» մոտեցումները Ղարաբաղյան հակամարտության և փոքրիկ Հայաստանի նկատմամբ, որը իբրև թե արտահայտվում է Ադրբեջանին զենք չվաճառելով:
Իսկ ամենահուզիչ պահը սկսվում է, երբ համեմատական գծեր են անցկացվում Ռուսաստանի հետ, իբրև թե տեսեք. ՙՙամերիկացիները հակամարտող կողմերին զենք չեն վաճառում, իսկ այդ դաշնակից ռուսները...., ամենինչում այդ Պուտինն է մեղավոր:
Ի դեպ հենց նույն քաղաքական ուժերն էին, որ մայրաքաղաքի կենտրոնում խաղաղության և համերաշխության կոչերով էին հանդես գալիս, երբ Հայաստանի Հանրապետությունը կանգնած էր Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերսկսման սպառնալիքի առջև:
Այդ նույն ուժերն են, որ կարծում են թե Հայոց ցեղասպանությունը արդեն վաղուց ամփոփվել է հեռավոր անցյալում, քանի որ 21-րդ դարը ազգերի համերաշխության և հավասարության դարաշարջանն է, իսկ այդ նույն ժամանակ համայն մարդկությունը հենց մեր օրերում ականատես է լինում Հայոց ցեղասպանությունից ոչ պակաս զարհուրելի եզդիների ցեղասպանությանը:
Ինչևիցե. նմանատիպ օրինակները բազմաթիվ են, միայն թե պետք է փաստել որ համաշխարհային քաղաքականության այսօրինակ ընկալումմերը կամ գլխուղեղի քառակուսիացման արդյունք են, կամ էլ հստակ քաղաքական ծրագիր՝ հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու համար:
Կարպիս Փաշոյան. ֆեյսբուք: