«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը համաշխարհային սպառնալիք է հանդիսանում
"Reuters" գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի ԱԳ նախարար Հոշյար Զեբարին կոչ է արել համաշխարհային առաջնորդներին աջակցել երկրին «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարում: Գրում է Gazeta.ru-ն:
Նման հայտարարությամբ Զեբարին հանդես է եկել այն բանից հետո, երբ ահաբեկիչները ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին մահապատժի ենթարկելու տեսաձայնագրության հրապարակումից հետո:
Զիբարին ընդգծել է, որ «Իսլամական պետություն» իրենից վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար, այլ ոչ միայն Իրաքի էթնիկ փոքրամասնությունների համար: