Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում Անգելա Մերկելն առանցքային դեմք է հանդիսացել. NYT
"The New York Times" պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առանցքային դեմք է հանդիսացել Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում: Պարբերականը նշել է, որ նման դերը բարելավում է Մերկելի իմիջը և օգնում է Գերմանիային կարևոր դերակատար զգալ իրեն Եվրոպայում: Գրում է Gazeta.ru-ն:
Ընդ որում, հոդվածում նշվել է, որ գերմանացի առաջնորդը ստիպված է զգուշավոր գործել հակամարտող կողմերի միջև:
Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ երկուշաբթի Լատվիայում Մերկելը հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ նա հասկանում է Բալթիկայի երկրների վերաբերմունքը Մոսկվայի նկատմամբ, սակայն ընդգծել է, որ Բեռլինը չի համաձայնի ՆԱՏՕ-ի ուժերի մշտական ներկայությանը Ռուսաստանի հետ սահմանակից երկրներում: