Ուկրաինայի Ազգային գվարդիան հանդես է եկել հայտարարությամբ
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային գվարդիան հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Դոնեցկի մարզի Իլովայսկ քաղաքը գտնվում է Դոնբաս գումարտակի վերահսկողության ներքո: Գրում է Russian.rt.com-ը:
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել էր, որ ուժայինները վերահսկում են քաղաքի միայն կեսը, իսկ երկրորդ հատվածը գտնվում է զինյալների վերահսկողության ներքո: