Զանգվածային անկարգությունները Միսուրիում դուրս են եկել վերահսկողությունից. կան զոհեր
Ամերիկյան Միսուրի նահանգում զանգվածային անկարգություները չեն հանդարտվում: Հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոցներ, որպեսզի իրենց զայրույթն արտահայտեն սևամորթների նկատմամբ ոստիկանների կողմից ցուցաբերած ագրեսիայի դեմ, որը ցուցաբերվում է նրանց ձերբակալման կամ անգամ սովորական փաստաթղթեր ստուգման ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
Ակնհայտ է, որ մոտակա ժամանակներս իրավիճակը միայն ավելի կբարդանա: Այսօր նահանգի ոստիկանները ևս մեկ սևամորթի վրա են կրակել և սպանել:
Ոստիկանի կողմից սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի սպանությունից հետո Ֆերգյուսոն քաղաքում ծագած զանգվածային անկարգություններ արդեն դուրս են եկել քաղաքի տարածքից:
Ցուցարարները ցույցեր են անցկացնում նաև հարևան Սենտ Լուիս քաղաքում, որտեղ Associated Press գործակալության փոխանցմամբ՝ ոստիկանների կողմից ևս մեկ երիտասարդ սևամորթ է սպանվել: