Կրոնը, հավատքը լրիվ այլ բան է, քան եկեղեցում մոմ վառելը, աղոթք մրմնջալը
Կրոնը, հավատքը լրիվ այլ բան է, քան եկեղեցում մոմ վառելը, աղոթք մրմնջալը, երեսին խաչ հանելը:Անպայման ինչ-ինչ կանոնակարգին, արարողակարգին, կանոններին տուրք տալը,, ինչ-ինչ ուսմունքներին պատադիր հետևելը…
Դա, իմ կարծիքով, աշխարհում ամեն չբացահայտվածի և անշուշտ, անբացատրելիի զգացումն է…Պաշտամունքը չգիտակցված այն ուժի, որն ամուր պահում է տիեզերական օրենքները և պահպանում կենդանի արարածներին:
Կանխազգացումը բնության մեջ այն ամենի, ինչին հասու չեն մեր զգայարանները, երևույթների այն անսահման ոլորտի, որն անկարող են տեսնել մեր մարմնի և հոգու աչքերը: Դա նաև մեր գիտակցության պայքարն է դեպի անվերջություն, հավերժություն և դեպի սահմաններ չճանաչող գիտություն ու սեր…Գուցե սրանք խաբուսիկ հույսեր են, բայց սրանք են, որ կյանքում առկայծել են տալիս միտքը ու կարծես թևեր տալիս թռնելու:Ապրելու, ստեղծագործելու, արարելու:Զգալու կյանքը նրա ողջ գեղեցկությամբ ու դժվարություններով հանդերձ:
Այս դեպքում իհարկե հավատացյալ եմ: Ու հավատում եմ Բարձրյալին' Տիրոջը, նրա Որդուն և Սուրբ Հոգուն: Հավատում եմ այն ամեն լավին ու բարուն, որ կա մեր կյանքում: Այն ամեն լավին,որ մեր կյանքի իմաստն ու հիմքն է, առանց որի կյանքն անիմաստ է:
Համլետ Աբրահամյան. ֆեյսբուք: