Ֆերգյուսոն քաղաքում ԶԼՄ-ների ներկյացուցիչների ձերբակալությունները շարունակվում են
ԱՄՆ-ում իրավապահ մարմինները ևս մեկ լրագրողի են ձերբակալել Ֆերգյուսոն քաղաքում, որտեղ ոստիկանությունը ուժ է կիրառում զանգվածային անկարգությունները ցրելու նպատակով: Վերջին չորս օրերի ընթացքում առանց մեղադրանքի 11 տեղական և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են ձերբակալվել: Գրում է Russian.rt.com-ը:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ֆերգյուսոն քաղաքում հերթական լրագրողն է ձերբակալվել, որտեղ զանգվածային անկարգություններ են տեղի ունենում:
PzFeed խմբագրության թվիթթերյան էջում հրապարակած լուսանկարից երևում է, թե ինչպես են իրավապահ մամինները լուսանկարչին հրելով գետնին են գցել: Սակայն դեռևս տեղեկություններ չեն հաղորդվել այն մասին, թե որ խմբագրության լրագրող է հանդիսացել ձերբակալվածը և արդյոք ազատ է արձակվել: