Դոնեցկը կրկին ռմբակոծության կիզակետում է հայտնվել. իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից
Այսօր ուկրաինացի ուժայինները ռմբակոծել են Դոնեցկի կենտրոնը, որի հետևանքով մի քանի հուժկու պայթյուններ են որոտացել: Ականատեսների փոխանցմամբ՝ Ուկարինայի նախկին Անվտանգության ծառայության շենքի մոտ չպայթած արկ է հայտնաբերվել: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին հայտնել է ИТАР-ТАСС գործակալությունը:
Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չեն փոխանցվել:
Գիշերը քաղաքում համեմատաբար հանգիստ է անցել: Անօդաչու սարքեր են թռչել Կալինինի հիվանդանոցի և Դոնբաս-Արենա մարզադաշտի վրայով: