Պան Գի Մունը դատապարտել է Գազայի հատվածում կատարվող գործողություններն ու հրադադարի ռեժիմի խախտումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Գազայի հատվածում հրադադարի խախտման ռեժիմը՝ ասելով, որ դրա համար մեղադրեն ոչ թե Իսրայելին, այլ «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորմանը: Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտել է այն քայլը, որ Եգիպտոսից տարվող հումանիտար օգնության ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտվել է և կրակ է բացվել:
Հրադադարի ռեժիմը նշանակված է եղել մինչև կեսգիշեր /Հայաստանի ժամանակով 01.00/: Նա խորապես վշտացած է ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ: Պան Գի Մունը կողմերին հիշեցրել է, որ միայն նրանք են պատասխանատվութուն կրելու և կարող են կանխել իրավիճակի հետագա սրացումը:
Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել Իսրայելի և Պաղեստինի ղեկավարներին, որ «անհապաղ հասնեն երկարաժամկետ զինադադարի հաստատմանը», որը նույնպես ուղղավծ կլինի Գազայի հատվածում արմատական ճգնաժամի վերացմանը: